Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ.

«Կարծես թե Թրամփը չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար». Հակոբ Բադալյան

73
Այսօր, 18:30
«Կարծես թե Թրամփը չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Եթե նայենք, ապա (Իրանում) արդեն տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն, որովհետև մի ռեժիմ ամբողջությամբ ջախջախվել է, ոչնչացվել է — նրանք բոլորը մահացած են։ Հաջորդ ռեժիմը հիմնականում նույնպես մեռած է, իսկ երրորդ ռեժիմի հետ մենք այժմ գործ ունենք։ Սրանք մարդիկ են, որոնց հետ նախկինում ոչ ոք չի աշխատել։ Սա մարդկանց լիովին այլ խումբ է։ Այսպիսով, ես սա կանվանեի ռեժիմի փոփոխություն, և, անկեղծ ասած, նրանք իրենց պահում են բավականին խելամիտ»։

Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հայտարարությունն է: Ինչի եւ ում մասին է այն: Թրամպը պարզապես շարունակում է հայտարարությունների աճպարարությամբ ստեղծել տպավորությու՞ն՝ թե դրության տերն է, թե՞ նրա հայտարարության ներքո կա որեւէ այլ իրականություն:

Իսկ հնարավո՞ր է, որ այստեղ Թեհրանն է խաղում, ԱՄՆ համար ստեղծելով «սպանված» եւ «ողջ» վարչակարգերի տպավորություն:

Համենայն դեպս, Թրամպը կարծես թե չափից շատ շատախոս է՝ իրավիճակին տիրապետող մարդու համար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան