Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ.

«Արաղչիի գրառումը թերևս վկայում է, որ Երևանը Թեհրանին փոխանցել է համոզիչ հավաստիացում». Հակոբ Բադալյան

112
Այսօր, 16:24
«Արաղչիի գրառումը թերևս վկայում է, որ Երևանը Թեհրանին փոխանցել է համոզիչ հավաստիացում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի ԱԳ նախարար Արաղչին Իքսի իր միկրոբլոգում արել է հայատառ գրառում, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ հումանիտար հարցերում Իրանին աջակցության համար, այդ թվում իրանցիների անհրաժեշտ տեղափոխում ապահովելու համար:

Արաղչին գրել է, որ Իրանի ժողովուրդը միշտ կհիշի այդ բարեկամական կեցվածքը:

Իրանի ԱԳ նախարարի այս ժեստը փաստորեն հաջորդում է Հայաստանի ԱԳ նախարարի հետ նրա հեռախոսազրույցին, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթավերջին: Ես տեսակետ էի հայտնել, որ ըստ ամենայնի Իրանի ԱԳ նախարարի և Հայաստանի ԱԳ նախարարի խոսակցությունը ներառել է նաև մտահոգություն, կապված Հայաստանի տարածքից Իրանի համար որևէ ռիսկային գործողություն թույլ չտալու հետ:

Այդ առնչությամբ, Իրանի ԱԳ նախարարի հայատառ գրառումն ու շնորհակալությունը Իքսում թերևս վկայում է, որ Երևանը Թեհրանին փոխանցել է համոզիչ հավաստիացում, որ Հայաստանի տարածքից Իրանը չի ունենա որևէ ռիսկ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան