Եվրոհանձնաժողովը հաստատել է 1,5 մլրդ եվրոյի ծրագիրը՝ ԵՄ-ի և Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման համար
![]() Եվրոպական հանձնաժողովը հաստատել է 1,5 մլրդ եվրոյի աշխատանքային ծրագիր՝ եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու համար, ասվում է Եվրոհանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ ավելի քան 700 մլն եվրոն կուղղվի առանցքային պաշտպանական արտադրանքի արտադրության ավելացմանը, ներառյալ ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերը, հրթիռներն ու զինամթերքը, որոնցից 260 մլն եվրոն կուղղվի անմիջապես Ուկրաինային՝ նրա պաշտպանական արդյունաբերության վերականգնմանն ու արդիականացմանը և արտադրության ընդլայնմանը: Եվս 325 մլն եվրո կհատկացվի Ուկրաինայի և Նորվեգիայի մասնակցությամբ ԵՄ երկրների համատեղ պաշտպանական նախագծերին: Բացի այդ, 240 միլիոն եվրո կհատկացվի համատեղ սպառազինության գնման համար: Եվս 100 միլիոն եվրո կտրամադրվի պաշտպանական ստարտափներին և փոքր ընկերություններին, իսկ 35,3 միլիոն եվրոն կօգտագործվի ռազմական նորարարությունների զարգացման և ուկրաինական ու եվրոպական ձեռնարկություններին աջակցելու համար: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
