Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
![]() Մոսկվայում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դհոլակիան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ դիվանագիտական ծառայության երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Գերարդուսը կեղծ տվյալներ է ներկայացրել ՌԴ մուտքի թույլտվություն ստանալու ընթացքում՝ այդպիսով խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը: Նշվում է, որ նա իրականացրել է «հետախուզական և դիվերսիոն գործունեություն, որը սպառնում էր Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը»: Դիվանագետը նաև փորձել է ձեռք բերել «զգայուն տեղեկատվություն տնտեսության ոլորտի վերաբերյալ» ռուս փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Դիվանագետը զրկվել է հավատարմագրումից և պետք է լքի Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
