Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 31 մարտի, 2026 թ.

«Հայրենիքի արժեքները ոտնահարող ցանկացած իշխանություն կանգնելու է պատասխանատվության առաջ». Արսեն Նիկողոսյան

85
Այսօր, 01:06
«Հայրենիքի արժեքները ոտնահարող ցանկացած իշխանություն կանգնելու է պատասխանատվության առաջ». Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խաղաղություն» բառը դարձրել են քող՝ աթոռ պահելու համար։ Մարդկանց վախեցնելով փորձում են համոզել, թե իրենցից բացի ուրիշ տարբերակ չկա։ Սա ոչ թե խաղաղություն է, այլ մանիպուլացիա։
Իշխանությունը պահելու համար պատրաստ են ստել, պառակտել հասարակությանը, վարկաբեկել բոլորին, ովքեր համաձայն չեն։ Սա արդեն քաղաքականություն չէ՝ սա ցինիզմի գագաթնակետն է։
Բայց կա մի հարց, որից չեն փախչի․ ինչպե՞ս եք բացատրելու ձեր «խաղաղությունը»։ Ինչպե՞ս եք նայելու զոհված հազարավոր տղաների ծնողների աչքերին։ Ինչպե՞ս եք դիմանալու այն մայրերի հայացքին, որոնց կյանքը կանգ է առել ձեր որոշումների հետևանքով։
Հայրենիքից խոսող, բայց նրա արժեքները ոտնահարող ցանկացած իշխանություն վաղ թե ուշ կանգնելու է պատասխանատվության առաջ։ Ոչ մի քարոզ, ոչ մի ստի ալիք չի մաքրելու այդ մեղքը։
ՀԳ Աթոռին կպած իշխանությունից ազատվելու մեկ օրինական ճանապարհ կա՝ ընտրությունները։
Եթե ուզում ես փոխել՝ գնա, ընտրիր։
Եթե լռես՝ ընդունում ես։
Ժողովուրդը մի անգամ արդեն վճարել է ծանր գին։
Երկրորդ անգամ նույն սխալը անել չի կարելի»:

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան