Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ.

«Մի վիրավորեք դպրոցական եղբայրներին»․ Ոսկան Սարգսյան

75
Այսօր, 09:54
«Մի վիրավորեք դպրոցական եղբայրներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի թիրախավորեք զույգ տղաներին.
Անձամբ վաղուց ճանաչում եմ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի պատճառով ոստիկանություն բերման ենթարկված զույգ տղաների ծնողին։ Նրանց ծնողն ինձ ասաց, որ իր երեխաները գերազանց սովորում են 12-րդ դասարանում, կարգապահ տղաներ են, դասերից հետո տուն են գնում, կիրակի օրերն էլ՝ եկեղեցի։ Տղաները քաղաքականությամբ ընդհանրապես չեն զբաղվում, նրանք նաև առողջական խնդիրներ ունեն։ Ծնողները վատ են զգում, որ համացանցում իրենց տղաներին թիրախավորել են, վիրավորում են, իրենք բոլորին հորդորում են՝ մի վիրավորեք մեր երեխաներին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան