Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 մարտի, 2026 թ.

«Քայլող սադրանք կա Երևանի փողոցներում»․ Նիկողոս Հովհաննիսյան

96
Այսօր, 17:24
«Քայլող սադրանք կա Երևանի փողոցներում»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կես կատակ, կես լուրջ, Երևանում նախորդ և այս շաբաթներին քայլող սադրանք կա փողոցներում։ Մարդիկ գիտեմ, որ խանութներն ու սննդի կետերը փակում, մի քանի ժամով գնում են, մինչև անցնի, գնա, որ չհանդիպեն։ Մարդիկ հոգնել են ու վստահ են, որ սադրելույա, գնան դատվեն։ Երևանը 2 օրով վերածվել ա բաց երկնքի տակ անորակ կրկեսի, Շապիտոն շատ լուրջա էս ամենի ֆոնին։ Շապիտոյի ժամանակ մարդիկ չեն դատվում։ Մարդկանց ներվերը չի հերիքում, և այս ամենին ընդառաջ, մեկ խորհուրդ ունեմ։
Դիմացե՛ք մարդիկ ջան ու մի՛ սադրվեք, հիշե՛ք, որ առջևում հունիսի 7-ն է ու դուք, այո՛, հենց դուք եք այս ամենի վերջ դնողը»։