«Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների ճակատագիրը». Սյուզի Բադոյան
86
Երեկ, 23:42
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների քրեական կամ երախտավոր հավատացյալի ճակատագիրը... ..Նայած՝ ինչ դատավոր նրանց բաժին կհասնի... Պարզվում է՝ այս ուշ գիշերին ԶՊՎ-ում են պահվում Սուրբ Աննայի բակում Նիկոլի գալուն այսօր բուռն արձագանքած երկու տղաները, որոնք ընդամենը դպրոցականներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյան եղբայրները: Դավիթն ու Միքայելը Երեւանի թիվ 29 ավագ դպրոցի շատ օրինակելի եւ գերազանց սովորող աշակերտներ են, այո′ ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ աշակերտներ: Եվ երկուսն էլ մոր տառապանքով, մոր ջանքերով մեծ երազանքներ ունեին՝ իրենց վառվռուն երիտասարդության ու լուսավոր ապագայի համար: Բայց այս երկու աշակերտների ապագան հիմա զոհասեղանին կդնեն երեւի Նիկոլին քծնելու պատրաստ, շեֆապաշտ մի երկու ստրկամիտ քննիչներ՝ հաշվի չառնելով անգամ մի շատ կարեւոր փաստ՝ Դավիթի ու Միքայելի համեստ ընտանիքը լրիվ ապաքաղաքական է ու դա շատերը կվկայեն: Բայց հիմա մեղավոր վիճակում է հայտնվել, ինչ է թե՝ դաստիարակել է 2 զուսպ, հավատավոր զավակ, ընդամենը Եկեղեցու հավատավոր երիտասարդներ, ովքեր լսել ու կարդացել են ընդդեմ Եկեղեցու պոռոտախոսությունները եւ շատ բնական է, որ վիրավորված կլինեին: Հիմա Էս սիրուն տղերքին, նոր կյանք մտնող տղերքի համար պիտի երանի տանք, որ մի դաժան դատավոր չհանդգնի զոհաբերել իրենց՝ հանուն կարիերայի: Չփորձի Մասիսը Ֆարխոյան կամ մեկ ուրիշը այս երկու ապագա զինվորներին, երկու գերազանց սովորող ձագերին քրեական հոդված մեղսագրելով՝ խեղել նրանց ապագան դեպի կալանավայր ու դեպի հանցավոր աշխարհ տանել: Իրենց ապագան նոր նոր է սկսվում, մարդիկ Խնայեք.. Խնայեք, Աստված սիրեք, հարգեք նրանց կարծիքը ու մի տարեք էս ձագերին խուժան հանցավոր աշխարհի նկուղներ: Ափսոս են, մեղք մի վերցրեք ձեր վրա: ՈՉԻՆՉ ՀԱՎԵՐԺ ՉԷ»: