Պակիստանը հայտարարել է ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունների մասին
![]() ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա օրերին, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակ Դարը։ Նրա խոսքով՝ Պակիստանի իշխանությունները համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար։ «Պակիստանը ուրախ կլինի հյուրընկալել և նպաստել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին առաջիկա օրերին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև լուծման նպատակով»,- ասել է նա Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների հետ Իսլամաբադում բանակցություններից հետո։ Բանակցություններից հետո Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը համաձայնել են ստեղծել հանձնաժողով՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, հավելել է Մուհամմադ Իշակ Դարը։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նույնպես հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում։ Axios-ի աղբյուրները հայտնել են, որ հանդիպմանը կարող են մասնակցել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
