Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 29 մարտի, 2026 թ.

«Ձեռքով սրտիկը նշանակում է, որ նա «սիրում է» միայն յուրայիններին». Վարազդատ Հարութունյան

91
Այսօր, 13:48
«Ձեռքով սրտիկը նշանակում է, որ նա «սիրում է» միայն յուրայիններին». Վարազդատ Հարութունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ հասարակությունը արդեն 8 տարի է պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում:
Ատելության, թույնի, բռնության, «ընդդիմությանը շինելու», «բորդյուրներին պառկեցնելու», հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները պղծելու, պատերազմի ահով կերակրելու, խոսքի համար մարդկանց հետապնդելու, լայքի համար աշխատանքից ազատելու այս 8 տարիների արշավը հասել է իր գագաթնակետին:
Ոչ ոք չունի մեղավորության այն չափը, որն ունի այս արշավը սկսած և հասարակությանը սև ու սպիտակի բաժանած իշխանությունը:
Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է, որ նա «սիրում» է միայն յուրայիններին: Սիրելը չակերտների մեջ, քանի որ այդքան ատելություն ունեցող անձը նույնիսկ փոքր ու նույնիսկ հաշվարկված սեր չի ունենա իր սրտում:
Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է բոլորի իշխանություն»: