Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 29 մարտի, 2026 թ.

«Իրանի քաղաքակրթության ողջ պատմությունը դիմադրության պատմություն է»․ Վարդան Ոսկանյան

75
Երեկ, 22:24
«Իրանի քաղաքակրթության ողջ պատմությունը դիմադրության պատմություն է»․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը խորքային իմաստով հասկանալու համար պետք է ի նկատի ունենալ, որ հազարամյակների այս քաղաքակրթության ողջ պատմությունը դիմադրության պատմություն է։
Իրանական սարահարթի աշխարհագրությունն ինքը՝ այստեղ ապրողներին պատմականորեն ստիպել է պայքարել նույնիսկ բնակլիմայական պայմանների հետ՝ բնակություն հաստատելով և քաղաքակրթություն ստեղծելով այնտեղ, որտեղ դա անհնարին է եղել շատ ժողովուրդների համար։
Ասվածի լավագույն ապացույցը անապատի սրտում գտնվող իրանական Յազդ հինավուրց քաղաքն է, որտեղ ապրելու համար իրանցիները մոտ 2000 տարի առաջ ստեղծել են ստորգետնյա ինքնահոս ջրային համակարգ՝ ջուրն այստեղ հասցնելով մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությունից։
Լուծելով ջրի խնդիրը, անապատի տապի դեմ պայքարելու համար իրանցիները ստեղծել են մեկ այլ՝ յուրահատուկ օդափոխման, համակարգ որը պարսկերենում կոչվում է بادگیر [bādgir] (բռց.՝ «քամի վերցնող»), և գտնվելով բնակելի շինություններից ավելի բարձր, կարողանում է որսալ քամին և դրա միջոցով հովացնել շինության ներսը։
Կից՝ Յազդ քաղաքի պատմական օդափոխման համակարգերից մի քանիսի լուսանկարն է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան