Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

113
Այսօր, 21:48
Ջերմուկ- Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Մարտի 28-ին՝ ժամը 21:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Առատ ձյան, ցածր տեսանելիության և սաստիկ քամու պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։