Երևան`   +9 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Սա հոգեբանական տեռորի ենթարկելու մանիպուլյատիվ հնարք է»․ Սայաթ Շիրինյան

105
Այսօր, 21:18
«Սա հոգեբանական տեռորի ենթարկելու մանիպուլյատիվ հնարք է»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սայաթ Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կեղծ է, սուտ է, խաբեություն է այն պնդումը, որ նիկոլի չվերընտրման, չվերարտադրման դեպքում պատերազմ կլինի։
Սա ընդամենը հասարակությանը հոգեբանական տեռորի ենթարկելու մանիպուլյատիվ հնարք է։
Վախի, սարսափի մթնոլորտում ժողովրդից ձայներ գողանալու ստորացուցիչ հնարք։
Պատերազմի սկսման դեպքում, այն նախաձեռնողի համար անհրաժեշտ են մի շարք նպաստավոր պայմաններ, մի շարք գործոնների համադրում։
ալիևը կպատերազմի միայն՝ երաշխավորված հաղթանակի պարագայում, իսկ նման երաշխիք նա կարող է ունենալ բացառապես նիկոլի կողմից։
44-օրյա պատերազմը վկա։
Իսկ նախագահ Քոչարյանի իշխանության գալու պարագայում ոչ միայն պատերազմ չի լինի, այլև պատերազմի սպառնալիք անգամ չի լինի, քանզի մեր թշնամին պատերազմը հաղթելու երաշխիք չի ունենա, ուստի և չի հանդգնի մտնել պատերազմի մեջ իրեն ու իր հորը հաղթած, իրենց համար սարսափազդու գերագույն հրամանատարի դեմ։
Հ.Գ. Մի պարզ իրավիճակի նկարագրություն, ինչը հստակ ցույց է տալիս, որ «մեզ չընտրեք պատերազմ կլինի» թեզը սին է՝ մանիպուլյատիվ, կեղծ, հնարովի։ Ասենք՝ նիկոլը քնավ ու չարթնացավ, ասենք սատկավ, ու ի՞նչ, այլևս վե՞րջ, մենք ընդմիշտ պատերազմելո՞ւ ենք, թե՞ այլևս Հայաստան չի լինի՞»։

Աղբյուրը`   Սայաթ Շիրինյան