«Յոթուկես ամիս գլուխ էին հարթուկում, հիմա քանդում են խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Այն կանխատեսումը, որ մենք ունեցել ենք, ամբողջությամբ իրականացավ»,- այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և հրազդանցիների հետ հանդիպմանը նշել է դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստանում երևի հարթուկն էլ միացնեիր, խալադիլնիկն էլ միացնեիր TRIP-ից էին խոսում․․․ Նախաստորագրվեց «խաղաղության պայմանագիր»՝ նախագահների մասնակցությամբ․․․ Սա անհասկանալի էր: Բայց խաղաղության թեման վերջին 7-8 ամիսների ընթացքում դարձել է թոփ-թեմա։ Մենք ասում էինք երաշխավորված խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, ՔՊ-ականներից, Ռոբերտ Քոչարյանից, Թրամփից, մեկ ուրիշից․․․ Երաշխավորված խաղաղություն, նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում՝ Ալիևի կամքից դուրս։ Մեկ շաբաթ է՝ պարզվում է, որ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր «հարթուկներից» խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Յոթուկես ամիս իրենք գլուխ էին հարթուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ՀՀ ընտրությունների հետ։ Իսկ խաղաղության խախտողը լինելու է Իլհամ Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Սա ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընրությունների արդյունքների հետ։ Յոթուկես ամիս բոլոր «էլեկտրական սարքերից» հնչող խաղաղության թեզը իրենք հիմա քանդում են ամենօրյա՝ 24-ժամվա ռեժիմով։ Քանդում են, որովհետև հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել ժողովրդի մեջ»,- ընդգծել է Քոչարյանը։ |

«ԱՄՆ-ն հրապարակավ ազդանշան է տալիս Իրանի հետ բանակցությունների մասին, բայց գաղտնի պլանավորում է ցամաքային գործողություն». Մոհամմադ Ղալիբաֆ
11313:24
«Այս պատերազմում Իրանի հակառակորդները ստիպված են շտապել». Վարդան Ոսկանյան
10211:36
Մադուրոն երկար ժամանակ անց առաջին անգամ հրապարակել է ուղերձ
15711:03
Իրանը թույլատրել է Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավերի անցնել Հորմուզի նեղուցով
14310:34
«Ներկայացնում եմ, թե որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները». Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
8509:48
«Նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում»․ Անուշ Պողոսյան
15203:06
