«Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։ Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։ Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։ Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«ՔՊ-ի սերն առ քաղաքացիներ այս տեսքն ունի»․ Սոնա Աղեկյան
4710:36
ՔՊ ընտրական ցուցակի հաստատման 2-րդ փուլի քվեարկությունը շարունակվում է (տեսանյութ)
4910:30
ԱՄՆ նախագահը Հորմուզի նեղուցն անվանել է Թրամփի նեղուց (տեսանյութ)
9110:19
«Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է»․ Տիգրան Աբրահամյան
7210:00
Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»
5709:30
«Կարա՞ք մինչև հունիսի 7-ը իրար դեմքի չթռնեք»․ Արեն Ափիկյանն՝ ընդդիմադիր ուժերին
9409:00
