«Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներն են»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի դեմ ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմից անցել է մոտ երեք շաբաթից էլ ավելի և արդեն երևում են ակնհայտ իրողություններ, որոնք ամերիկյան ստրատեգները չկանխատեսեցին: Առաջին - տապալվեց Մերձավոր Արևելքում նախկինում փորձված և հաջողությամբ ավարտված սցենարը: Եկանք, հրթիռակոծեցինք, ղեկավարությանը ոչնչացրինք, երկրում ոտքի հանեցինք հակաիշխանական/կրոնական/էթնիկ/սեպարատիստական ուժերին, կազմավորեցինք լոյալ/հնազանդ իշխանություն և փառքով ավարտեցինք: Այս սցենարը իրագործվեց Իրաքում, Լիբիայում, կարելի ասել նաև ժամանակային ավելի մեծ ժամանակահատվածում նաև Սիրիայում: Երկրորդ - Իրանը հռթիռակոծվեց, կորցրեց իր առաջնորդներին, բայց ցույց տվեց պետական կառավարման չտեսնված ճկունություն: Սպանված ռազմաքաղաքական ղեկավարներիը փոխարինվում են նորերով վայրկյանների ընթացքում: Նույնիսկ դժվար է ասել, թե հիմա ով է Իրանի կառավարման բուրգի գլուխը: Երրորդ - տարածաշրջանի բոլոր պետությունները բացահայտ կամ թաքուն դժկամությամբ են վերաբերվում ահռելի կորուստների հանգեցնող պատերազմին: Չորրորդ - Իրանի դեմ հաղթանակով Թրամփը հավանաբար ցանկանում էր նաև հարվածել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերին, կրճատել նրանց ազդեցության և շահերի գոտիները: Սա նույնպես չի ստացվում: Հինգերորդ - Իրանի դեմ պատերազմում են երկու միջուկային պետություն: Նրանց ռազմական կարողությունները հարյուրապատիկ անգամ ավելին են: Պակաս է ցամաքային գործողության հնարավորությունը, Իրաքի սցենարը Բաղդադի գրավման նմանությամբ անհավանական է: Այս հանգամանքը մեծացնում է միջուկային հարվածների հավանականությունը, որը հուժկու հակաամերիկյան տրամադրություններ է գեներացնուն ամբողջ աշխարհում, նաև ԱՄՆ դաշնակիցների շրջանում: Վեցերորդ - Իրանը հսկայական կորուստներ է կրում, մարդկային, նյութական և այլն: Դրան հակառակ շատ արդյունավետ օգտագործում է հակառակորդին խեղճացնելու հզոր լծակը՝ Հորմուզի նեղուցը: Վաշինգթոնում չգիտեն այս հարցի լուծման տարբերակները: Օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնց նավերը անխոչնդոտ երթևեկում են նեղուցով: Եվ վերջինը. յոթերորդ - ԱՄՆ ռազմավարական երկու գլխավոր դաշնակիցները Թուրքիան և Սաուդյան Արաբիան բավականին պասիվ, սպասողական և իներտ դիրքորոշում են որդեգրել: Իրանի անկումը կարող է իսրայելական հեգեմոնիայի հիմք ստեղծել, որն անցանկալի իրողություն կլինի նրանց համար: Բոլոր առումներով Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
