Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին «նշանակեց» Սահմանադրական դատարանի դատավոր: Դե, նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի: Բուն խնդիրն այլ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տակավին մեկ օր առաջ մոլի քպական այս կամ այն գործիչը, մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ ու նշանակվում է (լավ, թող լինի՝ «ընտրվում» է) անկախ մարմնի անդամ կամ ղեկավար: Հրաշք է, չէ՞: Իսկ իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ է. տոտալ քպականացվել ու քպականացվում, կարելի է ասել՝ քպֆիկացվում է պետական ամբողջ համակարգը, նույնիսկ այն մարմինները, որոնք գոնե Սահմանադրությամբ պետք է որ անկախ լինեին»։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
