Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են». Սամվել Ֆարմանյան

72
Երեկ, 22:42
«Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՛չ պարսիկ, ո՛չ հռոմեացի ու բուզանդացի, ո՛չ սելջուկ-թուրք ու անգամ թաթար-մոնղոլ, ո՛չ օսմանցի ու այլ օտար նվաճող Հայաստանի բնակչության՝ հայ ժողովրդի հետ այսպես դաժան, այսքան օտարավարի ու առուփախի նման հոգեբանությամբ, ինքնանպատակության հասնող դիտավորությամբ մեծ ցավ պատճառելու նպատակադրումով չի վարվել, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանը:
Եթե մեր պատմության մեջ Նիկոլը համադրելի օրինակ ունի՝ ակ-կոյունլուներն ու կարա-կոյունլուներն են: Թեև այդ շրջանի պատմության գիտակները գուցե դա էլ վիճարկեն»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան