Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Մոսկվայաբնակ լուզեռը 5 տարում չկարողացավ Քոչարյանին մաքրել խարաններից»․ Միհրան Հակոբյան

91
Երեկ, 22:36
«Մոսկվայաբնակ լուզեռը 5 տարում չկարողացավ Քոչարյանին մաքրել խարաններից»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2021-ի տխրահռչակ «Կրելու ենք» օպերացիայից հետո Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում ուներ մեծությամբ 2-րդ խմբակցությունը և արդեն 5 տարի զբաղեցրել է «տիտղոսակիր ընդդիմության» հարթակը:
Ունենալով խորհրդարանական ահռելի լծակներ, բազմաթիվ կայքեր, հեռուստաընկերություն, ինչպես նաև ֆեյսբուքյան ու տելեգրամյան ագրեսիվ ֆեյքերի մեծաքանակ ոհմակ՝ Սողոմոնյան Վիկտորի գլխավորած Քոչարյանի շտաբը 5 տարում Քոչարյանին չի կարողացել գոնե թե մաքրել Հոկտեմբեր 27-ի, Մարտի 1-ի ու 4 միլիարդի խարաններից:
Մոսկվայում վեր ընկած Վիկտորը 5 տարում ամեն ինչով զբաղվեց (ընդդիմադիրներին հայհոյելուց մինչև ռուսական գծի պաշտպանության անհաջող իմիտացիա), բացի ժողովրդական լայն զանգվածների գլուխներում մեխված հակաքոչարյանական միֆերը ցրելուց:
Ընդհանրապես՝ Քոչարյանի հետ կապված ինչով որ մոսկվայաբնակ լուզեռը զբաղվել է, գցել է ոտքին: Այդքան հնարավորություն ու ռեսուրս տակը դրած՝ 5 տարում չկարողացավ գոնե թե այդ խարաններից Քոչարյանին մաքրել, որ չլինի այն վիճակը, ինչ կա այսօր՝ Քոչարյանի անունը լսում են, վազում են Նիկոլին ընտրելու»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան