«Հորմուզի նեղուցի վերհսկողությամբ Իրանը ստացել է խաղաքարտ՝ ազդելու Մերձավոր Արևելքի ապագայի վրա»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։ Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը նշանակում է Իրանի վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։ Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։ Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով՝ Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։ Իրականում Հորմուզի նեղուցի վերհսկողությամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
