Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին՝ Միքայել Մարգարյանը

86
Այսօր, 21:48
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված քաղաքացին՝ Միքայել Մարգարյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի հետ երեկ խորհրդարանի դիմաց վեճի բռնված և նրան հայհոյած անձը՝ Միքայել Մարգարյանը։ Այս մասին հայտնել է նրա որդին։

«Սպեցնազը եկել է մեր տուն, մոտ 15-20 մարդ ու տարել են հորս՝ քրոջս, տատիկիս ներկայությամբ։ Մենք չգիտենք՝ ուր են տարել»,– ասել է նա։

Ըստ ոստիկանության՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։