Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի»․ Ռոմանոս Պետրոսյան

84
Այսօր, 21:30
«Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի»․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մարտի 27-ի վճռով ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի. ըստ այդմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին Հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 18-ի որոշումը կմնա անփոփոխ։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։