Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մարտի, 2026 թ.

«Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան

72
Երեկ, 23:06
«Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միլիարդավոր դոլար վարկերով ծրագրեր են իրականացնում, սակայն դրանք տարիներով ձգձգվում են
Տավուշի մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն տասնյակ ծրագրեր կապալառու շինարարական կազմակերպությունների մեղքով կամ այլ պատճառներով տարիներով ձգձգվում են, խախտվում են ծրագրերով սահմանված, պայմանագրերով վավերացված ժամկետները։ Մինչդեռ այդ ծրագրերի մի զգալի մասն իրականացվում է արտերկրից վերցված վարկերով, որոնք պետք է մարվեն։ 2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025 թվականներին հավանության արժանացած և համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ և դրանց ժամկետները երկարացնել մինչև 2027թ․ հունիսի 30-ը։ Դա վերաբերում է այն ծրագրերին, որոնցով աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2025թ․ նոյեմբերի 15-ը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացել եմ, որ կառավարության 2026թ․ փետրվարի 12-ի թիվ 142-Ն որոշմամբ երկարաձգվել են ընթացքի մեջ գտնվող 2024 և 2025 թվականներին հավանության արժանացած Տավուշի մարզի 44 ենթածրագրեր (2024թ․՝ 6 ենթածրագիր, 2025թ․՝ 38 ենթածրագիր)»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան