«Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետի ակնածանքն ու «ավետիսը»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի համայնքապետարանի «ավետիսը»․ Դիլիջանի համայնքապետարանի ինտեներնետային կայքը հանրությանը «ավետիս» է արել, թե Տավուշի մարզում կառավարության 2018-2024 թվականներին իրականացված ծրագրերի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է շուրջ 146 միլիոն դոլար։ Կայքը «կառավարություն» բառը մեծատառով է գրել, որպեսզի ցույց տա Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանի խորին ակնածանքն առ կառավարություն։ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանի պետական պարտքը 6,7 միլիարդ դոլարից ( 2018թվականին ) հասցրել է 15,5 միլիարդ դոլարի, իր վերցրած 8,8 միլիարդ դոլար պարտքից միայն 146 միլիոն դոլար է ծախսել Տավուշի մարզում ծրագրեր իրականացրելու համար։ Իսկ պետական բյուջեի մեծ փողերով Նիկոլ Փաշինյանի իշխանութունն ինքն իրեն պարգևավճարներ է տվել Արցախը, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնելու, Հայաստանում թմրամոլությունն ու խաղամոլությունն աննախադեպ զարգացնելու համար»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան
5303:06
«ԵՊՀ-ն «սավառնում է» սորոսական երազներում». Կարեն Հեքիմյան
8202:06
«Նիկոլի Վովան, դիմավորեʹք». Հայկ Դեմոյան
7601:06
«Ընտրություններից 2,5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը». Վահե Հովհաննիսյան
7100:30
«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
142Երեկ, 17:48
«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
134Երեկ, 17:18
