Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Նոր Արեշի 9 հարկանի շենքում անձրևաջրերը լցվում են բնակարանները»․ Սարգիս Տեր-Եսայան

44
Այսօր, 16:18
«Նոր Արեշի 9 հարկանի շենքում անձրևաջրերը լցվում են բնակարանները»․ Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Նորից ահազանգ.
ՔՊ-ի անպատասխանատու և ձախողված կառավարման հետևանքները շարունակում են կրել քաղաքացիները։
Նոր Արեշ 15 փողոց 1 հասցեի 9 հարկանի շենքում անձրևաջրերը տանիքից լցվում են բնակարաններ՝ վերածելով մարդկանց առօրյան իսկական մղձավանջի»։