Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Մեզ փորձառու նավապետ է պետք»․ Սևակ Հակոբյան

66
Այսօր, 15:54
«Մեզ փորձառու նավապետ է պետք»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Նիկոլն ասում է՝ մենք խոստանում էինք նավը հասցնել խաղաղ նավահանգիստ, հասցրել ենք, բայց ուղևորները խաղաղ չեն։ Նախ դու նավահանգիստ չես հասցրել, հասցրել ես նավը Բերմուդյան եռանկյունի։ Բայց եթե քեզ թվում է նավահանգիստ ես հասցրել ու դժգոհ ես, որ ուղևորները չեն խաղաղվում, պատճառն այն է, որ քո ուղևորները նստել են նավ, որի վրա գրված էր մեծ օվկիանոս տանելու մասին, բայց օվկիանոսի փոխարեն դու տարար ինչ-որ մի գյոլ։ Դու սխալ տեղ ես այդ նավը տարել։ Երեք անգամ էդ նավի վրա ուրիշ հասցե ես գրել, պասաժիրներ ես հավաքել ու երեք անգամ էլ տարել ես ուրիշ տեղ՝ պասաժիրների մի մասին սպանելով, նավից մասեր պոկելով։ Էդ ուղևորները էլ չեն ուզում, որ դո՛ւ նավը տանես, նրանք պահանջում են նավապետին ոչ միայն հեռացնել, այլև ենթարկել խիստ պատասխանատվության։
ժողովուրդ ջան, մենք բոլորս Նիկոլի ասած այդ նավի մեջ ենք, ու մեր ճակատագիրը՝ մեզանից յուրաքանչյուրի, մեր մեռնել-ողջ մնալը կախված է նրանից՝ այդ նավապետին երբ կհեռացնենք ու կենթարկենք պատասխանատվության, թե՞՝ չէ։ Սրանց էքսպերիմենտները կյանքեր են արժենում, ճակատագրեր խեղում։
Մեզ փորձառու նավապետ է պետք»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան