«Եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկնի, դուք կմնաք առանց վարչապետի թեկնածուի՞»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին
![]() «Վարչապետի մեր թեկնածուի մրցակցություն առանձնապես չկա, իմ ընկալմամբ գերակնհայտ է, որ այստեղ բացահայտ ֆավորիտ է Նիկոլ Փաշինյանը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը գրիպ ընկնի, դուք կմնաք առանց վարչապետի թեկնածուի՞»,- հարցրել է լրագրողը։ «Չէ, չենք մնա։ Գրիպը բուժելի հիվանդություն է, շատ լավ դեղամիջոցներ կան»,- պատասխանել է Ալեքսանյանը։ «Ժողովրդավար չեք, մի խոսքով, մի հոգի՞. մի մարդու վրա կառուցված կուսակցությո՞ւն»,- լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորն ասել է․ «Ձեր աչքի առաջ հազար պատվիրակ գալիս և քվեարկում է։ Իսկ մյուս կուսակցություններում ո՞նց է դա տեղի ունենում, այ այնտեղ, այո՛, մի հոգի նստած, թուղթը ձեռքը, լսում է, թե էնտեղից ինչ են ասում ԿԳԲ-ի պագոնավոր ձյաձյաները, ու գրում է՝ էս մեկը 1-ին, էս մեկը՝ 2-րդ․․․»։ Հիշեցնենք՝ ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը: |

«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան
5303:06
«ԵՊՀ-ն «սավառնում է» սորոսական երազներում». Կարեն Հեքիմյան
8202:06
«Նիկոլի Վովան, դիմավորեʹք». Հայկ Դեմոյան
7601:06
«Ընտրություններից 2,5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը». Վահե Հովհաննիսյան
7100:30
«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
142Երեկ, 17:48
«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
134Երեկ, 17:18
