Երևանում հուղարկավորել են ամիսներ առաջ սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
![]() Երևանում հուղարկավորել են 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր, այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։ Ըստ լրատվականի՝ Երևանում կատարված հուղարկավորությանը մասնակցել է մոտ 40 մարդ, այդ թվում՝ Այշատի ընկերները, նրա հարցով զբաղվող ակտիվիստներ, լրագրողներ։ Մարմինը հողին են հանձնել Երևանի գերեզմանատներից մեկի առանձին հատվածում, որտեղ թաղվում են ինքնությունը չպարզված մարդիկ՝ առանց շիրմաքարերի։ Ըստ Հայաստանի օրենսդրության՝ դին կարող էր հանձնվել միայն հարազատներին։ Սակայն վերջիններս հրաժարվել էին անգամ պատասխանել պաշտոնական հարցումներին։ Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և 2025թ․ հոկտեմբերի 15-ին կորել Երևանում: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։ |

Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը (լուսանկար)
9800:12
«Ամեն ինչից փախածը մեղադրում է ԱրցախաՀայությանը փախչելու մե՞ջ». Արթուր Ղազարյան
10900:00
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
148Երեկ, 23:54
«Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ». Թրամփը՝ Մերցին
164Երեկ, 23:22
«Բա էսքանից հետո խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն». Ռուբեն Մելիքյան
102Երեկ, 22:48
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրի պատասխանը
197Երեկ, 22:36
