Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Ո՞վ է ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը», «մեր գրպաննե՞րն եք մտնում»․ վիճաբանություն՝ Ռուբեն Ռուբինյանի և լրագրողի միջև

67
Այսօր, 13:18
«Ո՞վ է ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը», «մեր գրպաննե՞րն եք մտնում»․ վիճաբանություն՝ Ռուբեն Ռուբինյանի և լրագրողի միջև

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ճեպազրույցի ժամանակ դիմելով «Հրապարակ»-ի լրագրողին, ասաց.

«Կասե՞ք՝ ով է ֆինանսավորում «Հրապարակ» օրաթերթը»: «Դա ձեզ վերաբերվո՞ւմ է։ Մեր գրպաննե՞րն եք մտնում։ Դրսից ձեզ ֆինանսավորո՞ւմ են»,- ի պատասխան նշեց լրագրողը։

«Ո՛չ, իսկ ձե՞զ։ Ես կարամ ասեմ՝ ինձ ով է ֆինանսավորում, եես աշխատավարձ եմ ստանում ԱԺ-ից։ Այ ես չգիտեմ՝ որտեղ է ձեր գրպանը, ես չգիտեմ՝ դուք ո՞ւմ ֆինանսավորումից եք հարկ մուծում, կամ մուծո՞ւմ եք, թե՞ չէ»,- արձագանքեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը