«Ո՞նց կարողացանք հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո»․ Աշոտ Մինասյան
65
Այսօր, 14:30
«Սիսական» ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) ուղերձը՝ կալանավայրից․ «Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք: Բանտը մի նոր դպրոց է, որտեղ ամեն ինչ սկսվում է մի նոր այբուբենից՝ տառ առ տառ: Էս ինչ լավ էր, որ ինձ բանտարկեցին: Որքան արժանապատիվ, լավ մարդկանց հետ ծանոթացա, որքան լավ բաներ սովորեցի, որ քաղաքացիական կյանքում չգիտեի: Փակի տակ լինել, չի նշանակում փակված լինել: Մարդ պետք է հոգով ազատ լինի: Ոչ մի պատ կամ ճաղավանդակ չի կարող մարդու հոգին կամ միտքը բանտել: Ես նառի վրա նստած մտածում եմ անցած մեր փառահեղ օրերի մասին: Ինչպիսի խելահեղ օրեր էին, ինչ հզոր ոգևորություն կար, ինչպիսի փառավոր հաղթանակներ կերտեցինք: Եվ գիտեք ինչու, որովհետև հավատ ունեինք առ Աստված, առ հայրենիք: Բոլորիս թիկունքներին ու կրծքերին խաչ էր նկարած, որտեղ (մեր պատմական հողերում) եկեղեցի էինք տեսնում աղոթք էինք մրմջում, խաչակնքվում, որ տերը պահապան դառնա: Առանց Աստծո օգնության ու օրհնության հաղթանակներ չեն լինում: Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք: Մենք ո՞նց կարողացանք, տղերք, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո: Արածով, ապրածով են հաղթանակներ կերտում տղերք, հավատով են հաղթանակներ կերտում: Ով մեր բոլորի խոսքը Աստծուն էր հասցնում մենք դուրս եկանք իրենց դեմ: Այդպես չի լինում տղերք, այդպես չի լինում: Մենք դուրս եկանք Աստծո դեմ: Աստված մեզ չներեց: Վիկտոր Հյուգոն ժամանակին ասել էր. - Հայրենի՛ք, ես քո պահապան շունն եմ: Մենք մեր ազգի պահապան շներն էինք, մեր սահմաններին կանգնած: Ինչու հավատացինք անհավատներին, ովքեր եկել էին մեր տեսակին սպանելու, մեկուսացնելու, բանտարկելու, պախարակելու, նվաստացնելու... ոնց խաբվեցինք տղերք: Տեսակի կռիվ է տղերք, տեսակի կռիվ: Ակամա հիշեցի Եզոպոսի հայտնի առակը՝ ոչխարների, շների, գայլերի ու հովիվների մասին: Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք»: