«Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր». Ալեն Սիմոնյան
![]() «3 օր է ծնողները՝ ԱԺ-ի դիմաց են և ձեզ են պահանջում, անգամ գրություն են ուղարկել, ձեր աշխատակիցները չէին զեկուցե՞լ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ օրը դուք որոշեցիք իջնել և անձամբ սադրել»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվեցինլրագրողները: «Չեք կարող, ինձ որևէ մեկը չի պահանջել։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդիկ կան հավաքված»,- պատասխանել է Սիմոնյանը։ «Դուք ստում եք, որ չեք իմացել, Հակոբ Ասլանյանին ԱԺ ամբիոնից հաթաթա էիք տալիս»,- արձագանքել է լրագրողը: «Ստում ես դու, ես կընդհատեմ հարցազրույցը, դու ուզում ես ինձ հետ վիճե՞լ, թե՞ ես վերջացնեմ»,- ասել է Սիմոնյանը և շարունակել․ «Ես ընդհարում չեմ ունեցել այդ մարդկանց հետ, մեզ մոտեցել է կուսակցական, հետո մեկ այլ կուսակցական և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել։ Այդ մարդկանց և էդ կուսակցականներին մի նույնացրու և մի պնդիր.... Դա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր, գիտեմ՝ ում կողմից»։ |

Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը (լուսանկար)
9800:12
«Ամեն ինչից փախածը մեղադրում է ԱրցախաՀայությանը փախչելու մե՞ջ». Արթուր Ղազարյան
10900:00
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
148Երեկ, 23:54
«Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ». Թրամփը՝ Մերցին
164Երեկ, 23:22
«Բա էսքանից հետո խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն». Ռուբեն Մելիքյան
102Երեկ, 22:48
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրի պատասխանը
197Երեկ, 22:36
