«Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները կարող են հանգեցնել ռադիոլոգիական խոշոր վթարի»․ Գրոսի
![]() Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարը «խորը մտահոգություն» է հայտնել վերջին հարվածների կապակցությամբ, որոնք, «առկա տվյալներով», հասցվել են իրանական «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է CNN-ը։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ վերջին հարվածները տեղի են ունեցել երեքշաբթի երեկոյան։ Քանի որ ատոմակայանը գործող է և պարունակում է «մեծ քանակությամբ միջուկային նյութեր», Գրոսին զգուշացրել է, որ օբյեկտին հասցված վնասը կարող է հանգեցնել «խոշոր ռադիոլոգիական վթարի, որը կազդի Իրանի և հարակից տարածքի վրա»։ Գրոսին կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է արել՝ միջուկային վթարի վտանգից խուսափելու համար, և շեշտել է սկզբունքներին հետևելու կարևորությունը, որը ԱԷՄԳ-ն անվանում է միջուկային անվտանգության «յոթ սկզբունքներ»՝ զինված հակամարտության ժամանակ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
