Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

«Կհանդիպենք դատարանում». Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողին

62
Այսօր, 11:00
«Կհանդիպենք դատարանում». Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողին

«Երբ հասաք էն աստիճանի, որ ուղիղ տեքստով սկսեցիք գրել կեղծ տեղեկություն, որ իմ մեքենայի մեջ արգելված բաներ են գտել... ես ձեզ դատի եմ տվել, կհանդիպենք դատարանում»,- դիմելով «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պահանջում եմ վեճի առարկայի վերաբերյալ հրապարակումներ, նոր զրպարտչական նյութեր չգրել, քանի դեռ գործը գտնվում է դատարանում»:

«Գնացեք Քննչականին ու Ոստիկանությանը դատի տվեք, երկու մարմին հաստատել են»,- նշեց լրագրողը: «Կա՞ գրած, որ իմ մեքենայի միջից բան է հայտնաբերվել»,- արձագանքեց պատգամավորը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է օրաթերթում հրապարակված նյութին, որտեղ նշվում է, որ «Հովհաննիսյանի մեքենայից 2017-ին հայտնաբերվել է 0,24 մգ զանգված»:

Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը