«Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները»․ #WSJ
![]() Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Թեհրանը նաև վերջնական պատասխան չի տվել Վաշինգթոնի 15 կետից բաղկացած առաջարկին, որն ուղղված է հակամարտության դադարեցմանը, չնայած իրանցի պաշտոնյաները հայտարարում են, որ բաց են բանակցությունների համար։ Նշվում է, որ Թեհրանում հրաժարվել են, իրենց կարծիքով, «չափազանց շատ պահանջներից»։ Մասնավորապես, նրանք մերժել են հրթիռային ծրագրի շուրջ բանակցությունները որպես մեկնարկային կետ ընդունել և հրաժարվել են պարտավորվել մշտապես դադարեցնել ուրանի հարստացումը։ Լրատվամիջոցը նշում է, որ միջնորդների գնահատականներով՝ կարճաժամկետ հրադադարի հավանականությունը մնում է ցածր, քանի որ և՛ Վաշինգթոնը, և՛ Թեհրանը հաստատակամորեն պահպանում են դիրքորոշումները, որոնք հիմնականում անհամատեղելի են: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կառավարության խնդրանքով որոշել է Իրանի էլեկտրակայաններին նախատեսված հարվածները հետաձգել մինչև ապրիլի 6-ը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
