«Տալ մարդուն իշխանություն՝ դա անեծք է մեր իրականության մեջ»․ Շպռոտ
97
Այսօր, 03:06
Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Ես մի բան հասկացա, որ քաղաքականությամբ զբաղվելը այլևս Ժողովրդի համար չէ։ Դա մի ինստիտուտ է, որն իրեն վաղուց սպառել է։ Թագավորն էլ մի այլ վատ ինստիտուտ ա։ Տալ մարդուն իշխանություն՝ դա անեծք ա, մեր իրականության մեջ։ Քաղաքական գործիչը ավելի շատ կատարում է իր շեֆի ցանկությունը, քան ժողովրդի։ Մարդը կարա ուրանա իր պրինցիպները՝ շեֆի պատճառով։ Լռի փողի և շանտաժի դիմաց։ Նայեք Էփշտեյնի գործին՝ բոլորը քաղգործիչներ են։ Պիռամիդա է։ Քաղաքական գործիչները ծառայում են սիստեմին և ոչ Մարդուն։ Նայեք զոհված զինվորների ծնողներին։ Նայեք Իրանի պատերազմին՝ ռեժիմը փոխելու ցանկությունը փոխարինվեց՝ նեղուցը բացելու հետ։ Այսինքն՝ ողջ նպատակը՝ նավթն էր։ Ու էտ պիրամիդայի ամենաներքևում Ալեն Սիմոնյանն է ՝ փոքրիկ Հայաստանում։ Ու իր նմանները՝ թե՛ ընդդիմություն, և թե՛ իշխանություն, երբեք չեն կարող լինել ազնիվ մարդիկ։ Ոտքդ դրեցիր քաղաքականություն՝ կսպառվես։ Եթե արդար մարդ ես՝ մի քիչ պայքարելուց հետո կփախչես։ Եթե ռացիոնալ սառը մարդ ես՝ կմնաս ու կլսես շեֆիդ։ Կամ շեֆիդ կհանես, որ դու իշխես։ Ու էս ամեն ինչի մեջ չկա Մարդու արժեք և Աստված։ Կարողա խոսքի մեջ լինի Աստծո ու մարդու արժեքի մասին, բայց գործում չկա։ Այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու համար պիտի շատ լավ ստել իմանաս, իսկ եթե սուտդ բռնվեց՝ ներողություն խնդրել իմանաս։ Քաղաքականությունը միակ վայրն ա, որ կարաս Ալենի պես լինել սխալ, բայց ախռանայով։ Դու պաշտպանված ես Ժողովրդից։ Եթե խելացի ես ու շախմատիստ՝ կարաս դուրս գաս էտ ճահիճից ու լիքը փող մնա քեզ։ Եթե հեռատես չես ՝ վիրավոր ձիու պես կապրես։ Իսկ ձին չի ապրում ՝ վիրավոր։ Այսինքն քաղաքականությունը դա չարիք ա, կամ սիստեմ, իսկ դու պեշկա՝ բարձր պարգևավճարով։ Թագուհին ծառայում ա չարին, ավտոմատ պեշկան ու ձին չարի ստրուկներն են։ Ու հիմա էս շախմատի քարերը՝ էկել ու մեզ պատերազմով են վախացնում։ «Կակբուդտո» մենք հեչ պատերազմ չենք տեսել դարեր շարունակ։ Էկել Հայ ռամիկին՝ ասում են ․ «Դու էլ ռամիկ չես, Դու հիմա փափուկ, անթրաշ փիսո ես»։ Ու սենց էշի տեղ դնելով՝ 30 տարի ա, սրանք են մեզ ասում, թե Ես ով եմ էս տարի, կամ մյուս տարի… Թե Իմ սահմանը որն ա… Թե Արարատը իմը չի։ Թե Արցախը Թագուհունն ա։ Թե թագավորն էլ կարա կարտոլ ուտի ու դիտումներով ուրախանա։ Իզուր չեն թագավորները անցյալում ՝ Շուտ ունեցել։ Շուտը դիտումներ էր հավաքում և շեղում արքունիքին։ Մեր դեպքում Թագուհու Շուտը՝ մեր Երկրի ղեկավարն ա։ Այ էդքան ցածր ենք Պիռամիդից… Զզվում եմ քաղաքականությունից և չեմ վստահում դրանով զբաղվողներին։ Պիռամիդայից դուրս ՝ Քրիստոսի հետ, խաչդ մեջքիդ ՝ հանգիստ գլուխդ դնում ես բարձին։ Աղքատի քունը ամենահանգիստնա, որովհետև հոգնած ա»: