ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, և երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռևս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։ Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս․ «Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու․․․ որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաեւ իր զինվորների արյունը չի թափում եւ այլն: 2-րդը․ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։ Սլաքներն ուղղում էին ՌԴ-ի կողմը, թեև անունը չեն տալիս։ Մեր տեղեկություններով, խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիևի պահանջով, ինչից հետո ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել»: |

«Ուռճացած աշխատակազմ և թափուր հաստիքներ Տավուշի մարզպետարանում». Ոսկան Սարգսյան
5303:06
«ԵՊՀ-ն «սավառնում է» սորոսական երազներում». Կարեն Հեքիմյան
8202:06
«Նիկոլի Վովան, դիմավորեʹք». Հայկ Դեմոյան
7601:06
«Ընտրություններից 2,5 ամիս առաջ փլուզվում է հիմնական թեզը». Վահե Հովհաննիսյան
7100:30
«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
142Երեկ, 17:48
«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
134Երեկ, 17:18
