Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մարտի, 2026 թ.

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

77
Այսօր, 09:00
Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»:
Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ Արբանյակային հնարավորություններով ճշտեցինք, որ Արարատ Միզոյանն իր առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։
Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280 հազար ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։

Ստացվում է հակասական պատկեր․ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից»։