Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
1066
Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ., 23:54
![]() Դատավոր Ալվին Հելլերշտեյնը հրաժարվել է կարճել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հարուցված գործը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հելլերշտեյնը հայտարարել է, որ «մտադրություն չունի կարճելու» Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ հարուցված գործը՝ այն հիմքով, որ ԱՄՆ-ի կառավարությունը խոչընդոտում է Վենեսուելայի կառավարությանը՝ վճարել մեղադրյալների իրավաբանական ծախսերը։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլաքը պնդել է, որ Մադուրոն և Ֆլորեսը չեն կարողանում վճարել իրենց սեփական իրավաբանական ծախսերը և պնդում է Վենեսուելայի կառավարության իրավունքի վրա՝ ֆինանսավորելու նրանց պաշտպանությունը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի կառավարության գործողությունները փաստացի խախտում են մեղադրյալների՝ իրենց ընտրած փաստաբան ունենալու իրավունքը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
