Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրի պատասխանը
![]() Թեհրանը պաշտոնական պատասխան է ուղարկել հակամարտությունների կարգավորման՝ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին և սպասում է Վաշինգթոնի արձագանքին։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։ Խոսքը 15 կետից բաղկացած փաթեթի մասին է, որը, ըստ The New York Times-ի, ԱՄՆ-ն ավելի վաղ փոխանցել էր Իրանին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։ «ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին Իրանի պատասխանը պաշտոնապես ուղարկվել է երեկ երեկոյան»,- ասվում է հայտարարության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ ի պատասխան Թեհրանը պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները և հակամարտությունների կրկնությունը կանխելու երաշխիքներ, ինչպես նաև պատճառված վնասի փոխհատուցում տալ։ Բացի այդ, Իրանը պնդում է, որ պետք է ճանաչի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր ինքնիշխանությունը։ Միաժամանակ, Թեհրանը բանակցություններին պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները համարում է ժամանակ շահելու փորձ, նշում է գործակալությունը։ Մարտի 26-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե իրանական կողմը «աղաչում է» ԱՄՆ-ին գործարքի համար՝ միաժամանակ հրապարակայնորեն հայտարարելով, որ դիտարկում է միայն Վաշինգթոնի առաջարկը։ Ամերիկացի առաջնորդը Իրանին խորհուրդ է տվել արագ ուշքի գալ՝ «քանի դեռ ուշ չէ»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
