«Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է». Հուլուսի Աքար
![]() Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Լրագրողների հետ զրույցում Աքարը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ սպասվող շփումների մասին: Աքարը տեղեկացրել է նաև, որ օրակարգում լինելու է Կիպրոսի հարցը և դրա շուրջ տիրող իրավիճակը, ապա հայտարարել. «Կիպրոսի խնդիրը Թուրքիայի Հանրապետության համար ազգային խնդիր է և դրանում փոփոխություն ու շեղում չկա»: Բացի այդ, նախկին ՊՆ ղեկավարի պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Ֆազիլ Քյուչյուքի և ինքնահռչակ հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուշահամալիրներ։ Աքարն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարեկեցությունը կարևոր են Թուրքիայի համար՝ վստահեցնելով, որ Անկարան շարունակելու է աջակցությունը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ին ներխուժել էր Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային մասը՝ պատճառաբանելով, թե պաշտպանում է կիպրոսցի թուրքերին։ Այդ տարածքում ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքական զորքերը առ այսօր տեղակայված են այնտեղ։ |

Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ջանում են 48 ժամում կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում
5722:03
Թեհրանը կարող է նոր ճակատներ բացել և սպառնալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցին
6521:51
Իրանն սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի տարածքները
10021:04
Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է (տեսանյութ)
9520:24
2024-ին Տիգրան Ավինյանը խոստացել էր «Կանազ»-ի շենքում ստեղծել միջազգային երաժշտական ակադեմիա (լուսանկար)
10720:12
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9019:48
