«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի հաճախ նկարագրում «ապոկալիպսիս»՝ իր իշխանություն չլինելու պարագայում:՝ Մի կողմից թվում է, որ նա չունի իշխանություն լինելու այլ տարբերակ, քան այդօրինակ շանտաժը հանրության նկատմամբ: Ու բնականաբար սա միանգամայն ռացիոնալ եզրահանգում է: Բայց, վերստին շոշափեմ այս թեման. իսկ արդյո՞ք վստահ եք, որ իռացիոնալ է մտածելը, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պատրաստվում է իշխանություն չլինելուն: Այստեղ ես ուզում եմ հիշեցնել մի բան, որի մասին խոսել եմ պարբերաբար: Երբ ակտիվ քննարկվում էր հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը գնալու է վարչապետության, թե ոչ, ես մեդիա-փորձագիտական, վերլուծական, մեկնաբանական դաշտում, թերևս, միակն է, որ շարունակաբար արտահայտում էի կասկած՝ թե Սերժ Սարգսյանը գնալու է վարչապետության: Համենայն դեպս բացատրում էի, որ դա հղի է լուրջ ռիսկերով, այդ թվում՝ իր համար, և առնվազն համոզված եմ, որ նա ինքը չունի վարչապետության գնալու ցանկություն: Հենց դրա մասին էր նաև Սահմանադրության փոփոխությունը, որով առաջ քաշված նոր մոդելը Սերժ Սարգսյանին տալիս էր կուսակցության նախագահի պաշտոնի միջոցով դե ֆակտո կառավարում իրականացնելու հնարավորություն, մոտավորապես այնպես, ինչպես այսօր անում է Բիձինա Իվանիշվիլին: Եվ այստեղ խնդրում եմ առավել ուշադիր: 2018 թվականի հունվար-փետրվարին, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր ազդարարել վարչապետության գնալու որոշման մասին, Կենտրոն ՀԸ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով մասնակիցներին ուղղված հարցին՝ գնալո՞ւ է Սարգսյանը վարչապետության, թե ոչ, ասել եմ հետևյալը. ես չգիտեմ, նա ի վերջո կկայացնի վարչապետության գնալու որոշում, թե ոչ, բայց ես տեսնում եմ այդպիսի որոշում կայացնելու դեպքում Հայաստանի շուրջ ռիսկերի բավականին ուժգնացումը, եզրակացնելով, որ վարչապետի պաշտոննին գնալու դեպքում անգամ Սերժ Սարգսյանը կարճ ժամմանակ անց կթողնի այդ պաշտոնը: Կրկնեմ, սա ես ասել եմ 2018-ի հունվար-փետրվարին, ստույգ ամսաթիվը չեմ հիշում, բայց, երբ Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել որոշման մասին: Ես իհարկե ամենևին նկատի չունեի, որ Սարգսյանը պաշտոնը կթողնի հենց այն ձևով, ինչ եղավ 2018-ի ապրիլին, բայց ես ոչ թե մարգարեանում էի՝ չունեմ այդպիսի անմիտ հավակնություն, այլ գնահատում իրավիճակն իր քաղաքական տրամաբանությամբ: Ահա այդ իմաստով է նաև, որ այսօր ես ոչ միայն չեմ բացառում, այլ նաև միանգամայն հավանական եմ համարում, որ Փաշինյանն ինքը ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ: Իսկ իշխանությունից հեռանալը՝ այն էլ այնպիսի բեռով իշխանությունից, ինչպիսին Փաշինյանինն է, ոչ միայն իշխանության մնալուց հեշտ չէ, այլ գուցե շատ ավելի բարդ: Ըստ այդմ, օրինակ, ինքս եթե լինեի Փաշինյանի թիմակիցների տեղը, առանձնապես չէի տրվի «ոգևորող», կամ իրենց առաջնորդի ներկայիս ոճին բնորոշ խոսքով՝ «շախ տվող» վարքագծին: Դա կարող է լինել խաբուսիկ, շատ խաբուսիկ: Ի վերջո Փաշինյանի խոստովանահայրը չեք որևէ մեկդ, որ նա ձեր առաջ բացի միտքն ու հոգին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
