«Շահրամանյանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել», «Ստում է, ես ներկա եմ եղել»․ վեճ՝ Լիլիթ Գալստյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև
![]() «Այսօր դուք եկել եք այստեղ և լեգիտիմացնում եք Արցախում էթնիկ զտումը, հետին թվով մեղքը գցում եք ում վրա ասես։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը և հրապարակային հայտարարությունը, որ այդ վերջին հայտարաությունը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանը տեղյակ է եղել»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Ստում է, ես ներկա եմ եղել, չի եղել այդպիսի բան, ես ներկա եմ եղել բոլոր զրույցներին, պետք չի այստեղ ստեր ասեք»,- միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Ինձ մի՛ ընդհատեք, դուք դրա իրավունքը չունեք,- ասաց Լիլիթ Գալստյանը և շարունակեց,- Շահրամանյանը փաստում է, որ այդ փաստաթղթի վրա աշխատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եկեք հասկանանք․ դուք դադարել եք լինել Արցախի անվտանգության երեշխավորը և հիմա հայտարարում եք, որ Ղարաբաղը համալրեց կորսված հայրենիքի շարքը։ Այո, կշարունակեն նաև նոր տարածքներ համալրել այդ շարքը, քանի դեռ իշխանությունը վարում է այսպիսի ապազգային քաղաքականույթուն»։ |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
