«Ընդունեց՝ 2020-ին կատարվածը իր դիտավորյալ զոհողությունների արդյունք է»․ զոհվածների ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում
![]() 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Դատախազության դիմաց են, նրանք հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում։ «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ․ գնացել են գիտակցված զոհողությունների։ Ըստ էության, ինքն ընդունեց, որ այն, ինչ կատարվել է 2020թ․՝ իր դիտավորյալ զոհողությունների արդյունք է։ Իսկ այդ զոհողություններն են 5000 զինծառայողներ, տասնյակ հազարավոր խաղաղ բնակչություն, բազմաթից անհետ կորածներ, գերեվարվածներ, բռնի տեղահանվածներ և ի վերջո՝ Արցախի կորուստ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Այստեղ առնվազն 2 հանցանքի հատկանիշներ առկա են՝ պետական դավաճանություն և երկորոդ մարդկայնությասն դեմ ուղղված հանցագործություններ։ Պահանջում ենք հաղորդման հիման վրա հարուցվի քրեական վարույթ, որի դատավարական միակ հետևանքը պետք է լինի նրա նկատմամբ քրեականա հետապնդում հարուցելը»,- պարզաբանեց փաստաբանը։ Իսկ թե ինչ սպասումներ ունեն, նա պատըասխանեց․ «Այս իշխանության պարագայում՝ ոչ մի, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է գնահատակն չտանք Նիկոլ Փաշինյանի խոսույթին, իր իսկ խոստովանական հայտարարություններին և ցուցմունքներին»։ |

Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ջանում են 48 ժամում կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում
5722:03
Թեհրանը կարող է նոր ճակատներ բացել և սպառնալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցին
6521:51
Իրանն սպառնացել է գրավել ԱՄԷ-ի և Բահրեյնի տարածքները
10021:04
Դատարանը հաստատեց՝ Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է (տեսանյութ)
9520:24
2024-ին Տիգրան Ավինյանը խոստացել էր «Կանազ»-ի շենքում ստեղծել միջազգային երաժշտական ակադեմիա (լուսանկար)
10720:12
«Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, որը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9019:48
