Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵԱՏՄ երկրներ
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են սահմանվում Եվրասիական տնտեսական միության երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կանխիկ ռուբլու և ոսկու դուրս բերման նկատմամբ։ Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կարգելվի կանխիկ ռուբլի արտահանել 100 հազար դոլարին համարժեք գումարը գերազանցող գումարի չափով: Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար արգելքը կգործի անկախ գումարի չափից։ Բացառություններ կկատարվեն այն դեպքերի համար, երբ արտահանումն իրականացվում է միջազգային օդանավակայանների օդային անցակետերի միջոցով: Այդպիսի դեպքերում պահանջվելու են արտահանող անձանց հաշիվներից միջոցների դուրսբերումը հաստատող բանկային քաղվածքներ: Մայիսի 1-ից սկսած՝ կարգելվի 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների արտահանումը։ Այս սահմանափակումը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին։ Բացառություն կկատարվի Մոսկվայի (Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո) և Վլադիվոստոկի (Կնևիչ) միջազգային օդանավակայանների օդային անցակետերով արտահանման համար: Արտահանման համար անհրաժեշտ կլինի Դաշնային փորձաքննության գրասենյակի թույլտվությունը: Այս փաստաթուղթն անհրաժեշտ կլինի նաև ֆիզիկական անձանց՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ոսկի արտահանելու համար։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
