«Նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ է, ինքը քայլող սադրա՞նք է»․ Աննա Գրիգորյան
![]() «Վերջին շաբաթների ընթացքում, երբ ՔՊ-ականները փորձում են բացատրել, թե ինչու են կարծում, որ ընդդիմությունը պատերազմ է բերելու՝ մատնանշում էին իմ ելույթից մի կտոր, որտեղ ես ասում եմ, որ Դադիվանքը մերն է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Դադիվանքը մե՞րը չէ, Դադիվանքը հայկակա՞ն չէ, դուք Դադիվանքում մոմ վառած չկա՞ք։ Նույն ելույթիս մեջ Ղազանչեցոցի մասին էլ եմ խոսում․ ձեր կուսակից ընկերներից Արմեն Գրիգորյանի հարսանիքը եղել է Ղազանչեցոցում, մե՞րը չէ, հայկական չէ՞, սա տարածքային պահա՞նջ է Ադրբեջանի նկատմամբ, թե՞ սեփական մշակույթը պաշտպանելու ցանկություն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ «Հիմա Արարատի մասին․ իշխանության քարոզչամեքենան որոշեց իմ ելույթից մի կտորը հանել ու տարածել․ ասել եմ՝ Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն են, մեր ինքնության գագաթներն են։ Աարարտը մեր ինքնության մա՞ս չէ, թե՞ դա էլ է կայսերական ինքնության ձևակերպման կտոր։ Արարատն իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ՝ եկեք այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ մենք կապ չունենք։ Ուրեմն մենք պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատի մարզի անունը, ի վերջ Արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ի՞նչ ա, ինքը քայլող սադրա՞նք է՝ գրողը տանի»,- դիմելով իշխանության ներկայացուցիչներին ասաց Աննա Գրիգորյանը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
