Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել

90
Այսօր, 15:00
Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել

Այսօր Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել․ այս մասին հայտնում է «Ինֆոպորտ»-ը։

«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են»․ լրատվականին հայտնել են կոմիտեից:

Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են Արմեն Այվազյանը՝ Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի նախկին պետը, ինչպես նաև նույն բաժնի նախկին ու գործող պաշտոնատար անձինք։