Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ»․ Անահիտ Մանասյան

65
Այսօր, 15:42
«Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ»․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նիկոլ Փաշինյանի ու արցախցի կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, լրագրողներրի հարցերին ի պատասխան, հայտարարել է․ «Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ, անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին, թե ցանկացած այլ քաղաքական ուժի»:

«Նիկոլ Փաշինյանի պահվա՞ծքն եք դատապարտում»,- հարցրել է լրագրողը։ «Բնականաբար, և շատ կարևորում եմ, որ դրանից հետո վարչապետը ներողությամբ հանդես եկավ, ոչ թե այլ քաղաքական ուժերի, առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրան որոշակի գործողություններ հետևեցին»,- պատասխանեց ՄԻՊ-ը:

««Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ»․ Անահիտ Մանասյան