«Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանը և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ. Նիկոլ Փաշինյան
![]() «Ադ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ է, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։ Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են։ Ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի Կառավարության դավաճանություն, և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չկարողացան անել. գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև իրենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն: Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին չի ընտրել, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել: Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել, Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները. դրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես, նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել՝ այդ հարցը պետք է պարզաբանվի: Այս օրերին այդ հարցն է պարզաբանվում: Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես՝ բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ»,- ընդգծեց Փաշինյանը։ |

«Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը»․ Վարդան Ոսկանյան
1722:48
«Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները»․ Վարդան Ոսկանյան
6021:42
«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ
8921:39
«Փաշինյանի հրեշավոր խոստովանությունը․ 2020-ի պատերազմը՝ գիտակցված ընտրություն»․ Սուրեն Սուրենյանց
6621:18
«Էդ որ ասում են՝ հարուստ ենք, «Ռենջ Ռովեր» ենք քշում․ կյանքում մի կոպեկ փող ինքնուրույն աշխատած չկաք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10320:00
«Մենք գիտակցված զոհողության գնացել ենք 2020 թ․, արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7319:52
