Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են, փախել են, ճողոպրել են»․ Նիկոլ Փաշինյան

56
Այսօր, 13:42
«Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են, փախել են, ճողոպրել են»․ Նիկոլ Փաշինյան

«Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծեմ: Ես համոզված եմ՝ այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են»։