Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մարտի, 2026 թ.

«Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ»․ ակցիա՝ Կառավարության դիմաց

67
Այսօր, 14:42
«Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ»․ ակցիա՝ Կառավարության դիմաց

Այսօր դաշնակցական մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության դիմաց՝ «Հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ» խորագրով։ Նրանք ձեռքերին իշխանության ներկայացուցիչների լուսանկարներն էին՝ արված Արցախում։

«Իշխանությունները փորձում են խմբագրել կամ ջնջել մեր հիշողությունները, ինչպես իրենց գրառումներն են ջնջում։ Նրանք տարբեր ամբիոններից հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, Արցախն իրենց հայրենիքն է։ Սրանք դիվանագիտական վրիպակներ չէին, սա եղել է պարզ հաշվարկ նրանց կողմից՝ կառավարությունը զավթելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներին մեկը։ «Հիմա, երբ դուք կանգնում եք նույն ամբիանում և ժխտում եք՝ գեթ մեկ վայրկյան չեք ամաչում, չեք հասկանում, որ դավաճանում եք այն հպարտ քաղաքացիներին, ովքեր ձեզ հավատով քվե են տվել և որոնցից շատերը ձեր հանձնած հայրենիքի համար ընկել են։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ հետ չեք կանգնում հանձնման և կործանման ճանապարհից, մենք միշտ հիշեցնելու ենք, չենք թողնելու հանգիստ ապրեն»,- հավելել է նա։

Նշենք, որ Կառավարության անվտանգության աշխատակիցներ թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին բարձրախոսով խոսեն։ Երիտասարդները իրենց հետ բերած լուսանկարները թողել են Կառավարության դիմաց՝ գետնին։

Ակցիա՝ Կառավարության դիմաց